ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության մեջ ամրագրված համաձայնությունների կատարման գործնական ասպեկտները:
Պուտինը Ալիեւի ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղում կան քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր` շեշտելով սրբավայրերի բնականոն եկեղեցական կյանքը պահպանելու կարևորությունը:
Ադրբեջանի նախագահն ըմբռնումով է մոտեցել հարցին, նշելով, որ Ադրբեջանը հենց այդպես էլ կգործի։
--00--ԱՀ