ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ընկերներ,
Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկության իրենց երեք անգամ թշնամուց պաշտպանած մարդուն կալանավորելուն` նիստը հետաձգվեց:
Հրամանատարը 19:05-ից կլինի ազատության մեջ»:
Նշենք, որ Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով:
--00--ԱԹ