ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ԼՂ հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, և դա հակամարտության արդար լուծման պայմաններ է ստեղծում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարևոր է, որ նշված պայմանավորվածությունները, որ արձանագրված են ՌԴ և Ադրբեջանի նախագահների ու ՀՀ վարչապետի եռակողմ հայտարարության մեջ, պահպանվում են: Ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունանում է»,- ասել է նա:
--00--ԱԹ