ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հոգնել երկիրը կառավարելուց։ Ըստ նրա՝ նախագահությունը ոչ թե աշխատանք է, այլ՝ ճակատագիր։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Սակայն դրանից զատ նա իրեն չի տեսնում Պետական խորհրդում, որովհետև դրանից բխող իրավիճակը նա համարում է երկիշխանական։
Պուտինը խոստովանել է, որ իր պարտավորությունները կատարելու մեջ մտնում է նաև մարդկանց հետ շփում վարելը, ինչից նա չի հոգնի․ «Ով էլ լիներ իմ տեղում՝ նախագահ լինելը կընկալեր որպես ճակատագիր, այլ ոչ աշխատանք»։
Նա երախտապարտ է ժողովրդին՝ վստահության և աջակցության համար։