ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Լոռու մարզում այսօրվա դրությամբ Covid 19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 5918 է, մահվան դեպքերը՝ 66-ն են, առողջացել է 4518 քաղաքացի, բուժում է ստանում 1334 հիվանդ: Այս մասին տեղեկացրին Լոռու մարզպետարանից։
«Հարգելի՛ լոռեցիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին. կորոնավիրուսային հիվանդության՝ օր օրի ավելացող ցուցանիշները մեծացնում են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:
Կրկին խնդրում և հորդորում ենք զգոնությունը ո՛չ մի դեպքում չկորցնել»:
--00—ՄՀ