ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
«Ես հասկացա, որ այս պատերազմում պարտվել ենք, երբ հոկտեմբերի սկզբին այցելեցի Ստեփանակերտ»,- այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի, այս իրողությունը նա փորձել է քաղաքական փակ խողովակներով հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մարուքյանը պատմում է, որ ԱԺ խորհրդի փակ նիստի ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, Փաշինյանն ընդունել է, որ պատերազմում շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։ «Մեր այն հարցապնդմանը, թե ինչու չի դիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի միջնորդի կանգնեցնել պատերազմը, Փաշինյանն ասաց, որ հենց այսօր կարող է, սակայն մեզ պետք է ոչ թե պատերազմի դադարեցում, այլ հումանիտար հրադադար մի քանի օրով, որպեսզի հնարավորություն ստեղծվի վերախմբավորվել ու անցնել հակահարձակման։ Ես էլ նկատեցի, որ այս առաջարկն իռացիոնալ է», - նշում է Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ