ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանից ավելի քան 2400 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС գործակալությանը, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
« Նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 23 514 փախստական»,- հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից:
ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհերի մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները:
--00--ԱՀ