ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ռուս խաղաղապահները Գորիսից Ստեփանակերտ են ուղեկցել մարդասիրական բեռներով ավտոշարասյուն, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրամյան ալիքում։
«Գորիս-Ստեփանակերտ երթուղու երկայնքով ուղեկցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի 1 ավտոշարասյուն՝ բարձված մարդասիրական բեռներով։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել 3 երթուղիներով։
Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2504,1 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26762 պայթուցիկ սարք է հայտնաբերվել։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
--00—ԼՄ