ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է Ղազախստանի առաջնությունը ներկայացնող Կարագանդայի «Շախտյորից»: Այս մասին Armsport.am-ի հաղորդմամբ՝ 34-ամյա դապասապահը հայտնել է Sports.kz-ին:
Յուրչենկոն 2020թ հունվարին էր միացել ղազախական ակումբին: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 խաղի ու բաց թողել 8 գոլ: Դավիթ Յուրչենկոն Ազգերի լիգայի խմբային փուլում անցկացրեց բոլոր վեց հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հայաստանի հավաքականը առաջին տեղը զբաղեցրեց իր խմբում և դուրս եկավ B դիվիզիոն:
--00—ՄՀ