ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը նոյեմբերի 30-ին հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը 2020-ի դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան:
«Ուզում ենք քննարկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը և ծրագրում ենք այնտեղ մեկնել հաջորդ շաբաթ», - ասել է Ֆորը:
Ըստ պաշտոնյայի՝ ֆրանսիացի պատգամավորները կգնահատեն հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում փախստականների վիճակը:
Նախատեսվում է նաև Հայաստանի ղեկավարության և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնական հարցերը:
Օլիվյե Ֆորը հայտնել է, որ պատվիրակության կազմում կլինեն հայկական մեծ սփյուռքով Ալֆորվիլի կողմից առաջադրված պատգամավոր Իզաբել Սանտիագոն և միջազգային հարաբերությունների քարտուղար Ժան-Մարկ Ժերմենը:
--00—ԼՄ