ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ , այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը: Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ իմ կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում:
Սիրով՝ ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»։
--00—ՄՀ