ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է: Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելիս լրագրողների հայտնել է, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով, գրում է «Արմենպրես»-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:
--00—ԼՄ