ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Երևանից ժամանած մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ հղում անելով ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հաբիբ Մունթազիրին:
Այս տեղեկությունը վերահաստատել է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը՝ իբրև աղբյուր նշելով Flightradar-ը:
Հնարավոր է՝ իրականացվում է գերիների փոխանակման գործընթաց: Այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկությունները բացակայում են:
--00--ԱԹ