ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան՝ շասսիի սենսորի խափանման պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնել են արտակարգ ծառայություններից։
«Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը վերադառնում է «Շերեմետևո» օդանավակայան»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ նույն աղբյուրը հայտնել է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։
--00--ԼՀ