ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
4,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արևելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:58-ին (Երեւանի ժամանակով 01:58): Էպիկենտրոնը գտնվում Է Վան քաղաքից 46 կիլոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած Է ինը կիլոմետր խորության վրա:
Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:
--00—ՄՀ