ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
«Anadolu» գործակալություն հայտնում է, որ Թուրքիայի Մալաթիա և Էլյազիգ նահանգներում հզոր երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, 772-ը վիրավոր են։ Ըստ առողջապահության նախարարության՝ միջադեպի հետևանքով Մալաթիայում վիրավորվել է 221 մարդ, իսկ Էլյազիգում՝ 551, սակայն զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները փլատակների տակից դեռ բոլոր մարդկանց չէ, որ դուրս են բերել:
6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում գրանցվել էր երեկ երեկոյան։