ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Հայաստանի վնասվածքաբանների ւ օրթոպեդների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի ւ նրա կառավարության հրաժարականը: Yerkir.am-ը հրապարակել է հայտարարության տեքստը։
Արցախյան երրորդ պատերազմի կապիտուլյացիոն պայմանագիրը ւ դրա հետւանքով ստեղծված իրավիճակը աղետալի են Հայաստանի ւ Արցախի համար: Բժիշկները միշտ եղել են պետության ւ ժողովրդի կողքին՝ կատարելով իրենց մասնագիտական պարտքը, անելով հնարավորը ւ անհնարինը: Եվ այսօր, բացի բժիշկ լինելուց, մենք նաւ քաղաքացիներ ենք՝ նվիրված մեր հայրենիքին:
Հայաստանի վնասվածքաբանների ւ օրթոպեդների ասոցիացիան, ի դեմս ինձ՝ նախագահ բ.գ.դ., պրոֆեսոր Վաչագան Այվազյանի, ձայների ճնշող մեծամասնությամբ միանում է ներկայիս իշխանությունների հրաժարականի կոչին ւ այս հարցը համարում խիստ հրատապ: Մենք գտնում ենք, որ հայ ժողովուրդը կարող է գտնել արժանի առաջնորդ՝ երկիրը այս աղետալի վիճակից հանելու համար: Հանուն Հայաստանի, Արցախի ւ Սփյուռքի ապագայի:
Հարգանքով՝ բ.գ.դ. պրոֆեսոր, ԲԳԱ ակադեմիկոս, Հայաստանի վնասվածքաբանների ւ օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաչագան Պետրոսի Այվազյան
Հիշեցնենք, որ հայ բժշկական համայնքն օրեր առաջ տարածած հայտարարությամբ ւս պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունը բաց է միանալու համար:
--00—ՄՀ