ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ և այցելուներ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը` կիրակի օրերին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող բացօթյա մեծածախ շուկա կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում`
օգտագործե՛լ ախտահանիչ նյութեր,
կրե՛լ ձեռնոց և դիմակ,
խուսափե՛լ մարդկային կուտակումներից,
պահպանե՛լ սոցիալական հեռավորություն։
Չայցելե՛լ, եթե ունեք՝
ջերմություն,
հազ,
գրիպ։
Խորհուրդ է տրվում այցելել միայն խիստ անհրաժեշտության պարագայում»։