ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Սևազգեստ մայրերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ շրջափակելու են «Եռաբլուրը»՝ թույլ չտալով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտք դնի պանթեոն:
«Դու ի՞նչ ես հասկանում կռվից։ Դու ծախել ես այն հողը, որը քոնը չէր, մերն էր,-ասել է ՀՀ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի այրին, ապա հավելել,-երեխաս 6 տարեկանից անհայր է մնացել, հայրն ազատագրել է հողեր, ստացել է ազգային հերոսի կոչում, իսկ այսօր մի գրչի հարվածով Նիկոլ Փաշինյանը տվեց այդ բոլոր հողերը»:
Ասուլիսի ժամանակ սևազգեստ մայրերը նաև հայտարարել են, որ 58 հասարակական կազմակերպություններ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, և կարծում են՝ վարչապետը պետք է «օր առաջ հեռանա»։
Նշենք, որ դեկտեմբերի 19-ին եռօրյա սուգ է հայտարարվելու Հայասատանում և Արցախում ՝ ի հիշատակ պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին: Նախատեսվում է նաև երթ, որին պետք է մասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
--00—ԼՄ