ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեսյբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ հերթական անգամ արձանագրվել է իր պաշտպանյալի իրավունքների խախտումը:
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը «մարտի 1-ի» գործով բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը եւ մասնակի բեկանելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի 19.11.2020թ որոշումը՝ Արմեն Գեւորգյանին այլ տեղանք մեկնելու թույլտվություն չտալու վերաբերյալ ,արձանագրել է որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ փաստացի խախտվել են Արմեն Գեւորգյանի իրավունքները։
Դատավոր Ազարյան՝ եզակի մարդ ու արհեստավարժ իրավաբան»,- նշել է նա։
--00--ԱԹ