ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը դատարանում այսօր որոշ տեղեկություններ հաղորդեց 2008-ին ստեղծված իրավիճակից:
«Քանի որ այդ 0038 հրամանը այս 79 հոդվածի մեջ ծայրից ծայր գնում է, և բանակի դերակատարությունը նշվում է որպես բացասական երևույթ, բայց խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերին, բացի նրանից՝ ինչ է կատարվում Երկրապահների միությունում, ավելացվել է այն, որ այդ օրերին շատ զինվորականներ, ընդ որում՝ բարձրաստիճան զինվորականներ, ըստ ԱԱԾ տեղեկատվության, նաև զինվորականներից շատերն են տեսել, հանրապետությունում շրջում էին զենքով, խմբերով: Նրանց մեջ կային զորամասերի հրամանատարներ, այդ տեղեկությունները չկան հատորների մեջ»,- ասաց նա:
Օհանյանը նշեց՝ ԱԱԾ հաղորդած տեղեկությունների համաձայն՝ զենքեր ունեցողներ կային ցուցարարների մեջ, և հատկապես նրանց շրջանում, ովքեր պատերազմի մասնակից էին:
«Ամենակարևորը, այդ օրերին զորամասերն ուժեղացրել ենք, որովհետև տեղեկություն էինք ստանում ամեն օր, որ նախատեսվում են հարձակումներ զորամասերի կամ այլ զինվորական օբյեկտների վրա՝ զենք հայթայթելու և օգտագործելու համար»,- հայտնեց Օհանյանը:
--00--ԱԹ