ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախագահ Ռոհանիին նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում ծրագրված «նոր կործանարար պատերազմի» մասին, գրում է middleeastmonitor.com-ը:
«Աշխարհի տարբեր լրատվամիջոցներում հրապարակված բոլոր զարգացումները, դիրքերը և լուրերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում և Պրասից ծոցում նախատեսվում էր նոր կործանարար պատերազմ», - գրել է Ահմադինեժադը նախագահին ուղղված նամակում և հավելել, որ բոլոր պաշտոնյաները պետք է կանխեն պատերազմի բռնկումը՝ ձեռնարկելով անհապաղ միջոցներ:
«Ակնկալում եմ, որ դուք՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ, ամեն ջանք կգործադրեք այս ուղղությամբ՝ կանխելու պատերազմի բռնկումը», - ասել է նա:
Ահմադինեժադն իր նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ տարածաշրջանի երկրները երախտապարտ կլինեն այն պաշտոնյաներին, որոնք իրենց խելացիությամբ և պատասխանատվության զգացումով կկանխեն նյութական և հոգևոր վնասները, որոնք կարող են տեղի ունենալ պատերազմների պատճառով:
Հիշեցնենք, որ Ահմադինեժադը Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է. նա պաշտոնավարել է 2005-ից մինչ 2013 թվական:
--00—ԼՄ