ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Կորոնավիրուսի տարածման պատճառով Իրանի իշխանությունը կարանտին չի սահմանի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագահ Ռոուհանին կոչ է արել բնակչությանը ուշադրություն չդարձնել կորոնավիրուսի մասին խոսակցություններին, բայց ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական քայլեր։ Նա նաև խոստացել է, որ առաջիկա շաբաթներին կորոնավիրուսը արմատախիլ կարվի Իրանի տարածքում։
Ըստ Ռոուհանի՝ կորոնավիրուսը չպետք է դառնա զենք ընդդեմ Իրանի։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսի վարակվածների թիվը հասել է 139, մահացածներինը՝ 19։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։