ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Երեկ հայտարարված ակցիայի շրջանակում մի խումբ քաղաքացիներ այսօր՝ վաղ առավոտյան, հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում՝ արգելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնելու Մոսկվա: Սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերի, ԱԱԾ-ականների և թիկնապահների ուղեկցությամբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունը հասավ «Զվարթնոց» օդանավակայան, և ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին փակել վարչապետի ճանապարհը:
Ըստ ակցան արգելող ոստիկանների՝ ցուցարարների զատ տեղաշարժի իրավունքը ժամանակավորապես սահմանափակվում է, և գրավոր դիմելու դեպքում պատասխանը կարող են կիմանալ, թե ինչու է տեղաշարժը սահմանափակվել:
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը երեկ գրառում էր արել՝ նշելով, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու է «Զվարթնոց» oդանակավակայանում և թույլ չի տալու ՀՀ վարչապետի մեկնումը Մոսկվա, որտեղ պետք է կայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում:
--00—ԼՄ