ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News
Թուրքիայի Անկարա նահանգի Քալեջիք շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների հետևանքների կանխարգելման և չեզոքացման վարչությունը հայտնել է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
--00—ՄՀ