ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News
Հայազգի Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն է ստանձնել, նա կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ընտրված նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ:
Աբղյուրի հաղորդմամբ նորանշանակ պաշտոնյաները որակյալ ու փորձառու մասնագետներ են և պատրաստ են առաջին իսկ օրը «արդյունք ցույց տալ»:
Արեւմտյան Փենսիլվանիայում Հայկ Հաջինազարյանը Բայդենի նախընտրական քարոզչության մամուլի քարտուղարն էր: Դրանից առաջ նա տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում ընտրությունների ժամանակ:
Նախքան Բայդենի քարոզարշավին միանալը, Հաջինազարյանն աշխատում էր Կապիտոլիումում, նախ ՝ որպես Ինդիանայից ընտրված սենատոր Ջո Դոնելիի խոսնակ, ապա որպես Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեի խոսնակի տեղակալ։
--00--ԱՀ