ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ադրբեջանցի նախագահի մամուլի ծառայությանը:
«Երկրների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային համատեղ կենտրոնի գործունեության սկիզբը մոտ ապագայում՝ նշելով, որ կենտրոնի աշխատանքը կծառայի երկարատև խաղաղության պահպանման գործին»- ասված է հաղորդագրությունում։
Ալիևն Էրդողանին տեղեկացրել է վերակառուցման աշխատանքների մասին, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը հետագայում ևս կաջակցի Ադրբեջանին:
--00—ՄՀ