ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս հերքում է Մինասյանի հայտարարությունն առ այն, որ վերջինս Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է:
«Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարցման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:
Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:
Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:
Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ»,- գրել է Միքայել Մինասյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերքեց Միքայել Մինասյանի այն հայտարարությունը, որ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ:
--00--ԱՀ