ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել փոխնախարար Անահիտ Ավանեսյանին:
Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջիկայում առողջապահության նախարարի պաշտոնը լքած Արսեն Թորոսյանը կնշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։
Սոնա Գևորգյան
--00—ԼՄ