ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր պետք է տեղի ունենար ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է:
Դատարանում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը վարակվել է կորոնավիրուսով:
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարարը մեղադրվում է 2008-2014 թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։
--00—ԼՄ