ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանն ասում է, որ նոյեմբերի 10-ի հայտարարությանն ու դրան հետևած իրադարձություններից տեղյակ չի եղել, ու այդ ամենից բխող պատկերին բախվելուց հետո էլ որոշեցել է լքել «Իմ քայլը» խմբակցությունը: 24News-ի հետ զրույցում նշում է, որ թեև պատմությունն ամեն ինչ իր տեղը կգցի ու կտա բոլոր հարցերի պատասխանները, բայց հիպոթետիկ առումով՝ պատերազմի պատճառները արված ու չարված գործերն են:
Նա առաջնային է համարում գերիների վերադարձի հարցը, բայց, ցավով է նշում, որ այդ առումով դրական տեղաշարժ չի գրանցվել: Անկախ պատգամավորը, նորից հղում անելով պատմությանը, ընդգծում է. «Պարտությունից հետո իշխանությունը վերալեգիտիմացման գործընթաց պետք է սկսի, հասկանա՝ իշխանությունն ունի՞ այն սյուները, որոնց վրա պետք է կառուցված լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ