ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (771.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 479.900 ՀՀ դրամ:
--00—ՄՀ