ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում փողոցային պայքարի լավագույն մասնագետն է. ի վերջո, փաստ է, որ նա փողոցային պայքարով եկավ իշխանության: Փողոցում պայքարի դուրս եկած մարդկանց բոլոր գործողությունները, հաջորդ քայլերը, իր նկատմամբ ճնշումն ու հնարավոր լուծումները նա կարողանում է տեսնել: Այսօր էլ Փաշինյանը հստակ հասկանում է, որ շատ շուտով ամբողջ հանրությունը դուրս կգա փողոց: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Փաշինյանը տեսնում է հանրության գործողությունների հնարավոր հետևանքները, և որպեսզի բանը չհասնի դրան, միջանկյալ լուծում է գտել, այն է՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ իր պաշտոնավարման օրոք, այսինքն՝ մինչ հուզումների՝ գագաթնակետին հասնելը նա կփորձի դրանք մեղմել արտահերթ ընտրությամբ։ Բնականաբար, տիրապետելով վարչական ռեսուրսներին, կեղծիքով, ահաբեկչությամբ և ցանկացած միջոցներով նա կհասնի հաղթանակի:
Դրանից հետո նրա լեզուն կերկարի, նա կասի՝ տեսեք, ես ունեմ այսքան ձայն, ուրեմն նաև կարող եմ շարունակել պաշտոնավարել: Սա, ըստ Բաբայանի, թակարդ է ոչ այնքան քաղաքական ուժերի և մասնավորապես ընդդիմության, որքան հենց հասարակության համար:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ