ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News
«Շատ ուրախ կլինեմ, որ քրեական գործ հարուցեն «նիկոլ» բառն օգտագործելու համար, որովհետև Ազգային ժողովի իշխանական ղեկավարությունն ընդունեց, որ այդ բառը վիրավորանք է, և դրա օգտագործման հետևանքով կիրառվում են կարգապահական տույժեր։ Մնում է հուսալ, որ Նիկոլ Քիդմանն, օրինակ, դատի չի տա Նիկոլ Փաշինյանին՝ իր անունն այդպես անվանարկելու համար»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով, իշխանությունն ԱԺ-ում լկտիացել է։ «Ստացել են 54 տոկոս և լկտիացել են։ Գուցե ունեն այդ իրավունքը, իրենք պետք է պատասխան տան, նախևառաջ այդ 54 տոկոսի առաջ, որովհետև նրանք ուզում էին մուրճով պողպատե մանդատ։ Պարզվեց՝ տվեցին իրենց այդ մանդատը, ու եթե այդ հասարակությանը գոհացնում է իշխանության այս գործելաոճը, եթե այն մարդիկ, որոնք ձայն են տվել այս իշխանությանը, գոհ են, որ, օրինակ, Ազատամուտ գյուղը ուր որ է կարող է հանձնեն, ուրեմն, մեզ մնում է մի բան․ շարունակել պայքարն ու այդ մարդկանց բացատրել»,-ասել է Բաբայանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջիկա գործունությանը, նոր կաբինետի ձևավորմանն ու թեմային առընչվող այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։