ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ փաստաթղթերում ողջունում ենք ապաշրջափակումը, ասում՝ շատ լավ է, պետք է շրջափակումից դուրս գանք և պետք է դուրս հանենք մեր հարևան երկրին՝ Ադրբեջանին, բայց ստացվում է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և այն պետք է ապաշրջափակել: Ըստ պատգամավորի՝ այդ «անարդարության» մասին օր առաջ պետք է բարձրաձայնվի:
Պատգամավորը նաև հայատարարել է, որ հետպատերազմական շրջանում օրհասական խնդիրներից մեկ Քարվաճառի ավտոճանապարհի վերագործակումն է:
«Այսօր Ճամբարակից, Մարտունուց, Վարդենիսից շատերն աշխատում են Արցախում: Նախկին 80 կմ ճանապարհի փոխարեն հիմա Արցախ են հասնում՝ 300-400 կմ կտրելով», - ասել է Թագուհի Թովմասյանը, ապա առաջարկել, որ ռուս խաղաղապահները երաշխավորեն Արցախ մեկնողների անվտանգությունը:
--00—ԼՄ