Հրապարակում որոշներն էշի մռութը պաչել են, հիմա ասում են՝ Սերժն է բերել, անբարոյականություն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

Փաշինյանը յոթ տարի է՝ զբաղված է դեմագոգիայով, չորս պատերազմ է բերել, հինգերորդը մեր քթի տակ է, ինչքան էլ երեկ «Շապիտո կրկեսում» ասաց, որ պատերազմ չի լինի, բայց Ալիևն ասել է՝ քանի դեռ չեն կատարվել իր պայմանները, պատերազմի հավանականություն կա: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:
«Փաշինյանի՝ երեկվա բեմադրած կրկեսը, հիստերիկ պահվածքն իր էլեկտորատին էր ուղղված, նա նախընտրական քարոզարշավ էր անում:   

Նրա «թալան» օպերացիան այլևս ազդեցություն չունի, բոլորը տեսնում են իրենց հսկայական ունեցվածքը: Յոթ տարում դարձել են միլիոնատեր, անգամ Անդերսենի հեքիաթներում նման բան չկա: Նիկո՛լ, նոր բան մտածիր, կտերդ գազազեցնում են քո երդվյալ էլեկտորատին»,-ընդգծեց Զոհրաբյանը:  

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը և ՀՀԿ-ին ուղղված քննադատություններին, Զոհրաբյանը նշեց. «Ես 2018-ին կիզակետում եմ եղել, տեսել եմ շատերին հրապարակում, իրենք այնտեղ էշի մռութը պաչել են, հիմա ոմանք ասում են՝ Սերժն է բերել Նիկոլին, անբարոյականություն է»:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ