ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
«Սյունեցին իր հողին ամուր է կանգնած, բայց անվտանգության երաշխիքներ են պետք: Մարդիկ խուճապի մեջ չեն, բայց փաստ է՝ ադրբեջանցի զինվորը շատ մոտ է»,- 24News-ի հետ զրույցում խոսելով Սյունիքում տիրող մթնոլորտի, բնակիչների տրամադրության մասին՝ ասաց մարզը ներկայացնող, անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նա այն համոզմանն է, որ պատերազմից ու նոյեմբերի 10-ի՝ կապիտուլյացիայի մասին հայտարարությունից հետո անվտանգային հարցն անտեսվել է, քանի որ նորմալ բանակցող չենք ունեցել: Հետևաբար, նրա կարծիքով, օբյեկտիվ է, որ սյունեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ