ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News
Եվրամիությունը 60 տոկոսով կընդլայնի իր տարեկան բյուջեն երրորդ երկրներին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշված է, որ այդ կարիքների համար 2021 թվականին հատկացվելու է 1.4 մլրդ եվրո:
«Համաշխարհային մարդասիրական կարիքների աճ ենք նկատում համավարակի ֆոնին: ԵՄ-ն խոշորագույն միջազգային դոնոր է մարդասիրական օգնության հարցում և մտադիր է 2021 թվականին 60 տոկոսով ընդլայնել իր բյուջեն այդ կարիքների համար՝ հասցնելով 1.4 մլրդ եվրոյի»,- ասվում է հայտարարության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ օգնության ընդհանուր ծավալը, որը կազմում է 505 մլն եվրո, կհատկացվի Աֆրիկայի երկրներին, ևս 385 մլն եվրո՝ Մերձավոր Արևելքի և Թուրքիայի երկրներին, առաջին հերթին՝ սիրիացի փախստականների կարիքներին:
Ուկրաինայի և Արևմտյան Բալկանների երկրներին, ինչպես նաև անդրկովկասյան պետություններին հատկացվում է 28 մլն եվրո:
--00--ԱՀ