ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները լծվել են Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի խոսքերը աղավաղելու գործին՝ նշելով թե իբր նա հայտարարել է, որ «Ադրբեջանի կողմից ԼՂ ռազմական գործողություններում վարձկանների մասնակցության ապացույցներ չեն հայտնաբերվել»:
Որոշ հայաստանյան ԶԼՄ-ներ, առանց ստուգելու հայտարարությունը, արագորեն տարածում են այս կեղծիքը:
Իրականում, Հ. Մաասը ոչ միայն հաստատել է վարձկանների մասնակցությունը, այլ արել է նաև բավական կարևոր բացահայտում՝ նշելով, որ «հետախուզական տվյալների համաձայն՝ սիրիացի վարձկանները դեռևս գտնվում են հակամարտության գոտում»:
--00--ԱԹ