ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արմելլա Շաքարյանին Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)», - ասված է հրամանագրում:
--00--ԱՀ