ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News
Ըստ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ պատերազմի օրերին իրենց այցը պետք է ֆիքսվեր որևէ ձևով, քանի որ ոչ թե մասնավոր այցով, այլ գործուղմամբ են գնացել Արցախ: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց՝ նման խոսակցություններն էժանագին է համարում:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ պատերազմի օրերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Արցախ, ինչի կազմակերպման համար պետբյուջեից որոշակի գումար էր հատկացվել:
Հակոբյանն ասաց, որ զոհված, անհետ կորած կամ վիրավոր անձանց հարազատների ու ծնողների խոսքերից ու գնահատականներից ազդվում է: Նույն զգացողությունը, սակայն, չունի, երբ, օրինակ, «հողատու», «դավաճան» խոսքերն են հնչում՝ քաղաքական շահից ելնելով:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ