ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, իր խոսքում ասում է, որ Շուշին հայկական բնակավայր չէ, և յուրաքանչյուր նոր բացատրությամբ ինքն իրեն ավելի ծանր կացության մեջ է դնում՝ ցույց տալով, որ բանակցային գորընթացում չի կարողացել առաջ տանել հայկական շահերը։
«Փաշինյանը «լայաղ չի արել» հանդիպել ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Քոչարյանին, այլ Իլհամ Ալիևից է իմացել բանակցային գործընթացի մանրամասները»,- ասել է նա։
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին՝ քաղաքագետն կարծիք է հայտնել, որ այն շատ խորը քաղաքական տեքստ էր։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ