ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անձնական երաշխավորություն կտա Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ազատ արձակման համար։ Այս մասին նա հայտարարել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
Պատգամավորը Բադասյանի կալանավորումն իրավաչափ չի համարում՝ նկատելով, որ Փաշինյանին սպանելու նրա խոսքը հնչել է՝ որպես անձնական կարծիք։ «Նիկոլն էնքան չկա, որ իրան սպանեմ, ինքը երկար պետք է ապրի, որ դատվի, բայց եթե ես հիմա կանգնեմ, ասեմ՝ իրան սպանելու եմ, պտի գան ի՞նձ էլ ստեղից տանեն։ Այս իշխանությունը որևէ խնդիր լուծելու ունակություն այլևս չունի»,- ասել է նա։
Խոսելով վարչապետի տիկնոջ՝ ԱՄՆ կատարած այցելության մասին՝ Պետրոսյանն ասել է, որ զինվորներն անմարդկային պայմաններում ծառայություն են անցկացնում, փոխարենը նրա ընտանիքի անդամները Լոս Անջելեսում ծնունդ են նշում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ