ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Ռուս խաղաղապահներն օգնել են ազատել Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում 2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված երկու ադրբեջանցի զինվորների: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Աղբյուրի հաղորդմամբ, ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը իրականացրել է ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողների տարհանումը Վանքից Մաղավուզ։ Այնտեղից էլ նրանք հանձնվել են ադրբեջանցի բժիշկներին:
--00--ԱՀ