ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորները չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:
«Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Հեռ.911»,- ասված է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տարածած հայտարարությունում։
--00—ՄՀ