ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հանձնարարությունների կատարումը։
Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
Ռուս խաղաղապահները ապահովում են Լեռնային Ղարաբաղ վերադարձող բանկիչների անվտանգությունը և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, ցուցաբերում հումանիտար օգնություն։
Մեկ օրում Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 բնակիչ։ Նոյեմբերի 14-ից մինչ օրս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 52 310 մարդ
--00—ՄՀ