ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 48 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 225 բնակիչ։ Ընդհանուր առմամբ մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 59 բնակիչ։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն ապահովվում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
--00—ՄՀ