ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Դեկտեմբերի 2-ին Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական շարասյունը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ:
Շարասյան տեղաշարժն ապահովել են ռուս խաղաղապահ կոնտինգետն ու ռազմական ոստիկանությունը: Ընդհանուր առմամբ, այս պահին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 28 հազար փախստական:
--00—ՄՀ