ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները Պաշտպանության նախարության դիմաց առավոտից բողոքի ակցիա են իրականացնում:
Նրանց պահանջը` հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, բավարարվեց. վերջիններից հինգն այս պահին հանդիպում են ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։
Անհետ կորածների հարազատները նշում էին` հարցեր ունեն, որոնց պատասխանները ցանկանում են ստանալ:
--00--ԱԹ