ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Վերջին օրերի թոփ թեման արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Եթե մինչ այս քննության առարկա էին ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերի նախապայմանները, ապա հիմա կիզակետում իշխանության հայտարարությունն է, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ։ Նման եզրահանգման իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը եկել է ընդդիմադիր խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներից հետո։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունների շանսն ընդդիմությունն իր ձեռքից բաց թողեց, դե իսկ իշխանությունն էլ օգտվեց ստեղծված իրավիճակից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ